Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

antarber

15.08.2014

barev bjishk jan xndrum em aseq votqers amur sexmelov bavararvum em ,heto artadrutyune galis,xndrum em aseq kusataxant@ ayd kerp vnasvume te voch,shat em xndrum konkret patasxan ktaq,shat mepsi

Anna

15.08.2014

Bjishk jan isk et kckumneri patjarov karox e vnasvel kusataxant@?

Anastasia

15.08.2014

Barev Dzez...es amusnacac em,unecel em serakan haraberutyun bayc voch cav em zgacel,voch aryun,karox e kusataxants chi patrvel?inchpes imanal patjar@ vorna?xndrum ete djvar che patasxaneq im harcin...kanxav shnorhakalutyun.

Vika

15.08.2014

shnorhakalutyun bjishk, mi harc ev ete kareli e, es vorqanov vor hishum em ayd jamanak cav chem zgacel miayan aryun u mrrmroc, hnaravor e vor aranc cavi cavi vnasvac lini?

Մեդ-Պրակտիկ

15.08.2014

Հարգելի Vika, մենք ներկայացնում ենք առողջապահական պորտալ, որի գործունեության շրջանակում նաև պատասխանում ենք այցելուների հարցերին, իսկ մասնագիտական խորհրդատվություն և հանդիպում չենք կազմակերպում: Փնտրեք Ձեր մասնագետին ԲԺԻՇԿՆԵՐ խորագրում:

Մեդ-Պրակտիկ

14.08.2014

ՀարգելիNina, ստորև հոդվածի հղում է (ռուսերեն լեզվով), որտեղ կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը:

http://www.baby.ru/community/view/22621/forum/post/10476895

Մեդ-Պրակտիկ

14.08.2014

Հարգելի Lus, դա կախված է նրանից թե ինչ խորությամբ եք ներհրել ներքնաշորը: Եթե Ձեր մոտ անատոմիորեն կուսաթաղաթը մոտակա տեղադրվածություն ունի,  չի բացառվում, որ վնասած լինեք այն, սական հավանականությունը չափազանց քիչ է, դա դաշատնային արյուն է եղել, այսինքն, սադրել եք դաշտանի երրորդ` արյունային փուլը: Ավելի ճիշտ և վստահելի կլինի դիմեք գինեկոլոգի: 

Մեդ-Պրակտիկ

14.08.2014

Հարգելի Anna, աշխատեք այդ կծկումները կատարել չափավոր ուժով, որովհետև մաքսիմալ ուժով կծկումներ առաջացնելու հետևանքով ճնշումների կտրուկ տարբերություն կարող  լինել և ինքնավնասման նշաններ իհայտ գալ: Իսկ առավոտան մեջքի ցավերը հենց ոտքերի կծկումների հետևանքով է, քանի որ այդ ժամանակ գործի են դրվում հենց իրանի, հետույքի և ոտքերի մկանները: 

Nver

13.08.2014

Hargeli bjishk jan shnorakal em der xorurdi hamr bayc naxkan sesologin dimel@ yete porcem grgrox haber @ndunem da vat kandradarna im hetaga kyanqi vra te vochinchi chi xangari hetagayum , naxapes shnorakalutyun dez

Մեդ-Պրակտիկ

12.08.2014

Հարգելի Nver, համենայն դեպս, դեռ վաղ է նման դեղամիջոցների ընդունումը:

Մեդ-Պրակտիկ

12.08.2014

Հարգելի Nver, նման դեպքեր շատ հաճախ են լինում: Սեռական հարաբերությունը բավականին բարդ հոգեֆիզիոլոգիական մեխանիզմներ ունի: Անգամ ամենաչնչին դիսկոմֆորտը կամ ամոթխածությունը կարող է ձախողել սեռական ակտը: Ավելի գրագետ կլինի, եթե դիմեք սեքսոլոգի: 

Մեդ-Պրակտիկ

12.08.2014

Հարգելի Ani, այն ինչ նկարագրել եք կլինիկորեն նման է հղիությանը: Հղիության թեստերն էլ երբեմն կարող են լինել կեղծ դրական կամ կեղծ բացասական: Մի քանի օր անց կրկնեք թեստը: Եւ, ամենակարևորը, դեղատներից հղիության թեստ գնելիս խիստ ուշադրություն դարձրեք դրանց ժամկետներին: Ժամկետանց թեստերի դեպքում կստանաք անսույգ պատասխան:

Մեդ-Պրակտիկ

12.08.2014

Հարգելի Armine, ամենայն հավանականությամբ Ձեր մոտ կուսաթաղանթը բավականին պինդ կառուցվածք ունի: Գրականության մեջ նման դեպքեր նկարագրված են: www.med-practic.com բժշկական պորտալում դուք կարող եք բժիշկներ բաժնում ըստ մասնագիտության և աշխատավայրի փնտրել և հարյուրից ավելի մանկաբարձ-գինեկոլոգների շարքում կատարել Ձեր ընտրությունը, բնականաբար նրանց կոնտակտային հեռախոսահամարներն էլ այնտեղ նշված են:  

Vika

12.08.2014

bjish isk vortex karox em dez gtnel hetazotuyan npatakov

Lus

10.08.2014

barev dzez xndrumem patasxaneq im harcin ayn indz shaat e huzum..dashtani orern ein ev zbaxveci inqnabavararmamb ners hrelov nerqnashors (voch xor@) ayd or@ qich aryun er ekel bayc ibqnabavararumic anmijapes heto sksvec arat aryun gal u shat tuyl ei zgum indz.hnaravor e vor kusataxants e patrvel ?

Nina

10.08.2014

barev zdez bjishk jan mi harc,lsel em imbiri turm@ kanaci borboqumnerin ognum e da jisht e, ev inchpes kareli e da patrastel, shnorhakalutyun

Anna

10.08.2014

Barev zdez hargeli bjishk,xndrum em patasxaneq hetvyal harcis,24 tarekan em,amusnacast chem,voteri kckumov grgrvel@ aroxjutyan@ vnas patjarum e, ev hnaravor e kusataxant@ vnasvi. Ev aravotyan vor artnanum em mejqs hatvacum mi qich cav em zgum depi kotkayin masers,verjins inch het e paymanavorvac, naxapes shnorhakalutyun.

Ani

09.08.2014

Barev dzez bjishk jan.Xndrum en patasxaneq hetevyal harcis.Shutov klini ereq amis inch amusnacac em bayc haraberutyun unecel em Huliai 25in dashtan tesel em Hulisi 19in deanic heto mi qani angam noric haraberutyun e exel xndrum em aseq hnaravor e vor hxi linem sksel em shat utel poriks mecacel e srtxarnoc em unenum.Mi erku or araj test dreci ev cutc tvec mi gic bayc der shut er vor cutc tar inch vor ban.Xndrum em patasxanem erb karox em parzel hxi em te voch.Ev shat anhamber spasum em

armine

09.08.2014

Barev dzez xndrumem indz mi ginekologi heraxosahamar tveq kam klinikayi hamar vor zangem u gnam stugvelu vor indz ofnen parzel te inch kusataxanty chi patrvum.

Nver

08.08.2014

miharcel unem uzumem mixorurd taq ind , der serakan haraberutyunerum porc chunem u uzum em xmem haber voronq grgum en arnadam@ vorpisi aveli aktiv seqsov zbaxvem , kareliya da dersknak mardun xmel te da kdarna sovoruyt u el aranc dra anhanr klini grgvel

Nver

08.08.2014

xntrum em mi harcis patasxaneq eli , arajin anqam seqsov zbaxvecim bayc yerb yekav en pah@ vor petqa arnandams mcnem axchka heshtoci mej mianqamic tulavac yev mek shabata el chem grgrvum , kaseq da inchi heta kapvac

Մեդ-Պրակտիկ

08.08.2014

Հարգելի ALINA, դա Սայտոտեքի կողմնակի ազդեցություններից մեկն է: Դիմեք գինեկոլոգի, անցեք հորմոնալ համապատասխան հետազոտություններ: Գուցէ դեռ ամեն ինչ շտկել կլինի: 

Մեդ-Պրակտիկ

08.08.2014

Հարգելի Arev..., անհավանական է, թեկուզև ճնշումների կտրուկ տարբերություն է կարող է առաջանալ արտաքին միջավայրում և հեշտոցում: 

Մեդ-Պրակտիկ

08.08.2014

Հարգելի Vika, չի բացառվում, որ բարձրությունից ընկնելու հետևանքով կուսաթաղանթը վնասված լինի: Դիմեք գինեկոլոգի, նա համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո կասի. այն վնասված է, թե՝ ոչ: 

Մեդ-Պրակտիկ

08.08.2014

Հարգելի SILVI, հավանական չէ կուսազրկումը:

SILVI

07.08.2014

Bjishk xndrum em patasxaneq im harcin

ALINA

06.08.2014

BJISHK JAN ES UNEM 2 DUSTR EV HIMA CANKANUM EM KRKIN HXIANAL BAYC CHEM HXIANUM < INCH ANEM ,. MINCH ES MEK TARIN AMEN HARABARUTYUNIC HETO BNAV ES HXIANUM EI BAYC VERJIN CAYTOTELIC HETO ERB OGTAGORCECI EL CHEM MNUM XNDRUM EM ASEQ INCH QAYLI DIMEM OGNEQ INC

arev.....

06.08.2014

barev dzez hnaravore votqeri sexmimic kusutyunic zrkve (aytpes em bavararvum)

Lilit

05.08.2014

Barev dzez bjishk jan xndrum em andradardzeq im harcin(( bjshkakan tesaketic inch xorhurd ktaq?

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի Arevik, նման դեղամիջոց չկա: Փորձեք համացանցի որոնման համակարգերում փնտրել վարժությունների ու տարբեր մեթոդների առաջարկներ:

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ